Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՕԵԿ-ը երկրում ճգնաժամ է գտել

ՕԵԿ-ը երկրում ճգնաժամ է գտել
01.06.2015 | 14:57

«Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները, սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հաղորդագրությունում ասվում է. «ՕԵԿ-ը, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և նպատակ հետապնդելով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի անվտանգության ապահովման, պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում համարձակ ու ժողովրդանպաստ բարեփոխումների խորացման, պետության տնտեսական առաջընթաց զարգացման և ժողովրդավարության խորացման համար, կարևորում է Հայաստանում միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի և օրակարգի ստեղծումը: ՕԵԿ-ը, կարևորելով համագործակցության հաստատումը հանրության լայն շերտերի` ներառյալ արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների, մտավորականների և անհատ քաղաքացիների միջև, որոշում է նախաձեռնել հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա երկրի խնդիրներով մտահոգ առավել շատ քաղաքական ուժերի և հասարակական ակտիվ շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ մասնակցությամբ:
Վարչությունն արձանագրում է, որ միայն լայն քաղաքական-հասարակական կոնսոլիդացիայով, երկրի ճակատագրով մտահոգ կազմակերպությունների և անհատների ջանքերով է հնարավոր վճռական պոռթկում կատարել և երկիրը տանել զարգացման և առաջընթացի ճանապարհով:
Կուսակցության վարչությունը դիմում է երկրի ճակատագրով մտահոգ հասարակական և քաղաքական կազմակերպություններին համախմբելու ջանքերը հավաքական ուժերով պայքարելու Հայաստանի վերածննդի և զարգացման համար:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ նիստին նախորդած ժամանակահատվածում քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունեցել 50-ից ավելի հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալու նախաձեռնությանը, իսկ գործընթացը շարունակական է:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ թե ՕԵԿ-ը, թե գործընկեր կազմակերպությունները վստահ և լիահույս են, որ համատեղ ուժերով հնարավոր է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից, էականորեն բարելավել քաղաքացիների կյանքի որակը՝ ամուր հենք ստեղծելով Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար: Նիստում նաև քննարկվել են կուսակցության կազմակերպական խնդիրներին վերաբերող հարցեր»։

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ